ԶԱՏԻԿԻ ՉԱՄԻՉՈՎ ՓԼԱՎ
Բաղադրիչներ
բրինձ – 4 բաժակ
չամիչ – 400 գ,
ծիրանի չիր – 50 գ,
սալորաչիր – 50գ,
լավաշ – 0.5 հատ,
յուղ – 3-4 ճ.գդ.,
աղ ըստ ճաշակի
Բրինձը թրջել աղաջրում, թողնել գիշերը: Չիրն ու չամիչը գոլ ջրով լվանալ, քամել, չորացնել: Յուղը հալեցնել, չամիչը գցել յուղի մեջ, բովել, ավելացնել չիրը: Երբ յուղը ներծծվի, կրակն անջատել: Կաթսայի տակ շարել կտրատած լավաշը, լցնել բրնձի մի մասը, ապա չիրն ու չամիչը: Վրան կրկին լցնել բրինձ, հետո յուղն ու չրեղենի մնացած մասը: Փլավը ծածկել լավաշի ոչ շատ մեծ շերտերով, լցնել եռացած գոլ ջուր և եփել շատ մարմանդ կրակով: Եթե կափարիչը հերմետիկ չի փակվում, այն փաթաթել մաքուր սրբիչով: Հարկ եղած դեպքում աղ անել:
ԿՈՒԼԻՉ
Բաղադրիչներ
ալյուր — 2 կգ,
կաթ — 1 լ,
ձու — 3 հատ,
կարագ — 250 գ,
խմորիչ — 1 տուփ,
շաքարավազ — 2,5 բաժակ,
վանիլային շաքար — 2 տուփ,
չամիչ — 400 գ
Գոլ կաթի մեջ բացել խմորիչը, 20 րոպե անց խառնել բոլոր բաղադրիչները բացի չամիչից: Մեկ կգ ալյուրը ավելացնել, եթե հարկ լինի, էլի ավելացնել, կախված է ալյուր որակից: Վերջում լցնել չամիչը: Ծածկել, թողնել տաք տեղում մնա երկու ժամ: Ջեռոցը տաքացնել 180 աստիճան: Տապակը կամ փոքրիկ ամանները յուղել, ալյուր ցանել, կարելի է օգտագործել պահածոյի դատարկ տուփեր: Խմորով լցնել տարայի 2/3-ը, թողնել կես ժամ: Իսկական պասկան պիտի բարձրանա ամանից 3 սմ բարձր: Թխվելուց հտո սնկի տեսք է ունենում: Թխել 30-40 րոպե: Տաք պասկաները` կուլիչը ծածկել շաքարի հետ հարած սպիտակուցով: Վրան ցանել քունութ կամ բազմագույն մանր կոնֆետներ:
Բարի ախորժակ :)>-
It looks like you're new here. If you want to get involved, click one of these buttons!